Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանատունը ավտոբուսի պայթյունի քննության գործում պատրաստ է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ

26 Ապրիլ, 2016 16:16
ԱՄՆ դեսպանատունը ավտոբուսի պայթյունի քննության գործում պատրաստ է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը ցավակցություն է հայտնել ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում որոտացած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին:

ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին: Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել Հայաստանի իշխանություններին միջադեպի քննության գործում և գովեստով ենք նկատում ոստիկանության կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին