Կարևոր իրադարձություններ

Նոր պայմանագիր կստորագրեմ «Յուվենտուս»-ի հետ․ Ալեգրի

26 Ապրիլ, 2016 16:00
Նոր պայմանագիր կստորագրեմ «Յուվենտուս»-ի հետ․ Ալեգրի

Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլաիոն Ալեգրին հայտարարել է, որ նոր պայմանագիր է ստորագրելու ակումբի հետ։

«Ոչ մի խնդիր չունեմ ակումբի ղեկավարության հետ և երբեք չեմ մտածել հեռանալու մասին։ Նոր պայմանագիր կստորագրեմ։ Դա կլինի այս կամ հաջորդ շաբաթ։

Դեռ 3 խաղ ունենք Ա Սերիայում, ինչպես նաև սպասվում է Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչը։ Աշխատանքային նոր փուլի նախաշեմին ենք։ Հաջորդ մրցաշրջանում ավելի մրցունակ կլինենք»,- հայտարարել է Ալեգրին։

 

Լրահոս

Դիտել ավելին