Կարևոր իրադարձություններ

Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին.

26 Ապրիլ, 2016 15:52
Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին.

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին՝ Քիլիս քաղաքում, լրացուցիչ զրահատեխնիկա է կենտրոնացնում։ Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հստակեցված տվյալներով՝ բեռնատարների շարասյունն ուղեկցել է ոստիկանությունը։ Բացի այդ, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Հաղորդվում է, որ տեղակայվել են հրթիռային կայաններ, որոնք կարող են 40 կրակոց իրականացնել 80 վայրկյանում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի զինված ուժերն ավելացրել է Սիրիայի հետ սահմանին՝ Քիլիսում տեղակայված տանկերի թիվը։

Քիլիսը վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ ենթարկվել է Սիրիայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող սահմանամերձ տարածքից հրթիռակոծության, ինչի հետևանքով զոհվել է տասը մարդ, մոտ քառասուն մարդ վնասվածքներ է ստացել։

 

Լրահոս

Դիտել ավելին