Կարևոր իրադարձություններ

ԴԱԻՇ-ի բջիջներ կան Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում. ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար

26 Ապրիլ, 2016 15:34
ԴԱԻՇ-ի բջիջներ կան Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում. ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար

ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը զգուշացրել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գաղտնի բջիջներ գործում են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում: Այս մասին հայտնում է New York Times-ը:

Թղթակցի հարցին՝ արդյոք ԴԱԻՇ-ը ներգրավվա՞ծ է գաղտնի գործունեության մեջ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի տարածքում, Քլեփերը պատասխանել է. «Այո, ներգրավված է: Դա ակնհայտորեն մտավախություններ է առաջացնում մեր կողմից և մեր եվրոպացի դաշնակիցների կողմից»: «Մենք շարունակում ենք արձանագրել նշաններ, որոնք վկայում են ԴԱԻՇ-ի անունից դավադրություններ կազմելու մասին երկրներում, որոնք Դուք նշեցիք»,- հավելել է նա:

Christian Science Monitor պարբերականի կազմակերպած նախաճաշին ելույթի ժամանակ Քլեփերը նշել է, որ Եվրոպայում ԴԱԻՇ-ի գաղտնի բջիջների գործունեության հետ կապված՝ ԱՄՆ-ը ակտիվացնում է ջանքերը հետախուզական տեղեկատվության փոխանակում ապահովելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին