Կարևոր իրադարձություններ

Փարիզի Ելիսեյան դաշտերը կփակեն ավտոմոբիլների համար

26 Ապրիլ, 2016 15:32
Փարիզի Ելիսեյան դաշտերը կփակեն ավտոմոբիլների համար

Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցը՝ Ելիսեյան դաշտերը, ամիսը մեկ անգամ կփակեն ավտոմոբիլային երթեւեկության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հաղորդել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Փարիզի քաղաքապետարանը: Այս նորամուծությունը կապված Է քաղաքի կենտրոնում ծխամշուշի մակա րդակն իջեցնելու ձգտման հետ:

Ելիսեյան դաշտերը լիովին հետիոտներին կհանձնեն ամսվա առաջին կիրակի օրերին: Այդ նույն օրերին նախատեսված Է անվճար մուտք Փարիզի թանգարաններ:

Առաջին հետիոտն օրը նշանակված Է մայիս 8-ի կիրակին: Բացի Ելիսեյան դաշտերից, քաղաքի կենտրոնում ավտոմոբիլների համար անմատչելի կլինեն եւս ինը փողոցներ:

Ավելի վաղ, Paris Respire («Փարիզի շնչառությունը») բնապահպանական ծրագրով, փակվել են 13 փողոցներ: 2012 – 2013 թվականներին լիովին հետիոտն են դարձել Սենի առափնյակները:

Առողջապահության համաշխարհային կազմակերության տվյալներով՝ օդի աղտոտումը տարեկան 42 հազար ֆրանսիացիների կյանք Է խլում:

 

Լրահոս

Դիտել ավելին