Կարևոր իրադարձություններ

Կրեմլը պատասխանել է ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ Օբամայի հայտարարությանը

26 Ապրիլ, 2016 15:14
Կրեմլը պատասխանել է ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ Օբամայի հայտարարությանը

Կրեմլում ուշադրություն են դարձրել ռազմական ներկայության ուժեղացման և ռազմական ներուժը ռուսական սահմաններին մոտեցնելու ՆԱՏՕ-ի քայլերին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Կրեմլում անդրատլանտյան միասնությունը դիտարկում են որպես սպառնալիք ռուսական իշխանությանը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը բազմիցս ընդգծել է Մոսկվայի ցանկությունը՝ բարի և կառուցողական հարաբերություններ ստեղծելու աշխարհի բոլոր երկրների հետ։

Պեսկովը նշել է, որ վերջին մի քանի տարինրին ՆԱՏՕ-ի ղեկավարության անդամների կողմից մշտապես հնչում են հայտարարություններ, որ հենց Ռուսաստանին են դիտարկում որպես վտանգ։ Նա ընդգծել է, որ այդ հայտարարութունները չեն սահմանափակվում խոսքերով։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին