Հաղորդավարուհի Մերի Շահինյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Հարգելի ընկերներ,
Մեր ընտանիքի կյանքում նոր ու հրաշալի փուլ է սկսվում: Ես պատրաստվում եմ իմ առաջնեկի ծնունդին: Բոլոր գործառություներս ես արդեն փոխանցել եմ իմ կոլեգային՝ Հարութ Բերբերյանին, ով կղեկավարի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Խոստանում եմ հետծննդյան արձակուրդում երկար չմնալ եւ վերադառնալուն պես կտեղեկացնեմ Ձեզ:
Շնորհակալ եմ բոլորիդ արդյունավետ աշխատանքի համար:
Հավատացած եմ, որ մեր կառույցը եւ Դուք կշարունակեք Ձեր արդյունավետ գործակցությունը այս ժամանակահատվածում մեր բոլորի կողմից սիրելի կոլեգայի հետ:
Մինչ այդ դիտեք իմ հաղորդումները Արմենիա ՏՎ-ի եթերում, որպեսզի շատ չկարոտեք»: