Կարևոր իրադարձություններ

«Օպել Օմեգա»–ն թեքվել է դեպի ձորը

27 Հոկտեմբեր, 2015 09:58
«Օպել Օմեգա»–ն թեքվել է դեպի ձորը

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 01.03-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երևան հատվածի 18-րդ կմ-ին` թունելի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Օմեգա» մակնիշի 11 SO 517 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի հարակից ձորը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Լրահոս

Դիտել ավելին