Կարևոր իրադարձություններ

Պայթյունից տուժած դեռահասներին տեղափոխել են մանկական կլինիկա. մանրամասներ (տեսանյութ)

26 Ապրիլ, 2016 13:15
Պայթյունից տուժած դեռահասներին տեղափոխել են մանկական կլինիկա. մանրամասներ (տեսանյութ)

 

Հալաբյան փողոցում, ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահաս տղաների՝ Էդգար Գասպարյանին և  Ռոլանդ Խոջայանին շտապ օգնության մեքենաներով «Արմենիա» ԲԿ-ից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոց։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, «Արմենիա» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Նախարարի խոսքով՝  դեռահասների վիրահատություններից հետո տղաների  վիճակը կայունացել է, նրանց  անջատել են արհեստական շնչառության ապարատից, ինչն էլ թույլ է տվել երեխաներին տեղափոխել մանկական հիվանդանոց։

«Տուժածները ստացել են բեկորային կոտրվածքներ, այրվածքներ:  Դեռահասներից մեկին ուշ երեկոյան առանց նախնական հետազոտության տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք, հակաշոկային թերապիա անցնելուց հետ  տղային վիրահատել են։ Հաջողվել է փրկել երիտասարդի վերջույթը»,- ասաց նախարարը: Նշենք, որ դեռահասները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» մանկական կլինիկա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին