Կարևոր իրադարձություններ

«Թումո»-ն ավտոբուսի պայթյունից տուժած իր 3 ուսանողների անուններն է հրապարակել

26 Ապրիլ, 2016 13:13
«Թումո»-ն ավտոբուսի պայթյունից տուժած իր 3 ուսանողների անուններն է հրապարակել

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարություն է տարածել Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած իր ուսանողների մասին։

 

«Այսօր Հալաբյան փողոցում ավտոբուսի մեջ տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածներից երեքը՝ Անահիտ Միքայելյանը, Էդգար Գասպարյանը և Ռոլանդ Խոջայանը, Թումոյի ուսանողներն են։ Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ և՝ բարեբախտաբար, նրանց կյանքերին վտանգ չի սպառնում։ Մենք կապի մեջ ենք պատանիների հարազատների հետ և ուշադիր հետևում ենք նրանց առողջական վիճակին։ Ցանկանում ենք նրանց և դեպքից բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»։

 

Լրահոս

Դիտել ավելին