Կարևոր իրադարձություններ

Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում «Եվրատեսիլ-2016»-ի հաղթողի համար. Հայաստանը 4-րդ-ն է

26 Ապրիլ, 2016 12:50
Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում «Եվրատեսիլ-2016»-ի հաղթողի համար. Հայաստանը 4-րդ-ն է

Բուքմեյքերները սկսել են խաղադրույքներ ընդունել «Եվրատեսիլ-2016»-ի հաղթողի համար: Մրցույթը կանցկացվի Ստոկհոլմում (Շվեդիա) մայիսի 10-14-ը՝ հայտնում է rosbalt.ru-ն: Այսպես, William Hill հայտնի բուքմեյքերական գրասենյակը կազմել է մրցույթի հաղթողների նախնական ցուցակը և հրապարակել իր պաշտոնական կայքում:

Առաջին տեղում Շվեդիայի ներկայացուցիչն է: Հայաստանը ցուցակում չորրորդ տեղում է: Մեր երկիրն այս տարի կներկայացնի Իվետա Մուկուչյանը:

Փորձագետների գնահատմամբ՝ երկրորդ տեղում կլինի Ռուսաստանը, որն այս տարի կներկայացնի Սերգեյ Լազարևը: Երրորդ տեղը բուքմեյքերները տվել են Ավստրիային, Լատվիային և Լեհաստանին: Հինգերորդ տեղում, ըստ բուքմեյքերների, կարող են լինել Ադրբեջանը, Գերմանիան, Իսլանդիան, Կիպրոսը, Նորվեգիան, Ուկրաինան, Ֆրանսիան:

 

Լրահոս

Դիտել ավելին