Կարևոր իրադարձություններ

Քարաթափում է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում

27 Հոկտեմբեր, 2015 09:57
Քարաթափում է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 16.46-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում գտնվող ժայռից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 40 և 80 կգ-անոց երկու քարեր տեղափոխել են անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին