Կարևոր իրադարձություններ

2-րդ զոհի համար ոչ ոք չի դիմել իրավապահներին, նա կամ տեղացի չէ, կամ միայնակ է. armtimes.com

26 Ապրիլ, 2016 12:28
2-րդ զոհի համար ոչ ոք չի դիմել իրավապահներին, նա կամ տեղացի չէ, կամ միայնակ է. armtimes.com

12.10. Երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհված 2-րդ անձի ինքնությունը դեռ հայտնի չէ: Այս մասին քիչ առաջ ի պատասխան armtimes.com-ի հարցին ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մեր տեղեկություններով, զոհվածի մարմինն անճանաչելի է եւ իդենտիֆիկացնել այս պահին հնարավոր չէ: Նույն այդ տեղեկություններով զոհվածի հարազատներից եւ ոչ մեկ չի դիմել իրավապահներին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պայությունի հետեւանքով մահացած 2-րդ անձը կամ տեղացի չէ, կամ էլ ապրում է միայնակ:

11.45. Մեր թղթակիցը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից փոխանցում է, որ երեկ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից տուժածներից մի քանիսը դեռ գտնվում են սույն բ/կ-ում: 

Հիվանդանոցի վիրաբուժության գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանը հայտնել է, որ տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը, որ երեկ գնահատվում էր ծայրահեղ ծանր, հիմա փոքր ինչ բարելավվել է եւ գնահատվում է ծանր: Նրանք րոպեներ առաջ «Արմենիայից» տեղափոխվել են Սուրբ Աստվածմայր բժշկական կենտրոն: Հիշեցնենք, երկուսին էլ երեկ վիրահատության էին ենթարկել: Նրանց մարմինը, ըստ Գրիգորյանի, պատված է քերծվածքներով, տուժել են հիմնականում ոտքերի շրջանում:

Մեր թղթակցի հարցին` հաշմանդամության հարց կարո՞ղ է առաջանալ, Արսեն Գրիգորյանը պատասխանել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել:

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն են պատրաստվում տեղափոխել նաեւ տուժած հղի կնոջը. նրա եւ պտղի կյանքին, ինչպես տեղեկացրել ենք, վտանգ չի սպառնում: Կինը 15 շաբաթական հղի է: 

Արսեն Գրիգորյանը հայտնել է նաեւ, որ վիրավորներից 2001 թվականին ծնված Անահիտ Միքայելյանը հնարավոր է այսօր կամ վաղը դուրս գրվի հիվանդանոցից, նա այժմ մի քանի հետազոտություններ է անցնում:

Հիշեցնենք, երեկվա պայթյունից տուժածներից ութից յոթը տեղափոխվել էին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Առավոտյան տեղեկացրել էինք, որ Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուսի պայթյունից հետո տուժածներից մեկը՝ 62-ամյա Արեգնազ Սարգսի Ղալեչյանը ինքնուրույն հեռացել էր պատահարի վայրից, սակայն հետագայում նրա ինքնազգացողությունը վատացել է. նա հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում: 

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը:

Շարունակությունը` այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին