Կարևոր իրադարձություններ

Աճուրդի է հանվել Սալվադոր Դալիի օրագիրը

26 Ապրիլ, 2016 11:29
Աճուրդի է հանվել Սալվադոր Դալիի օրագիրը

Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի` վազող ձիերի պատկերներ և ծախսերի խոշոր հաշվարկներ պարունակող օրագիրը, որի էջերը ոչ մի տեղ չեն հրապարակվել, աճուրդի կհանվի:   

 

Ինչպես գրում է Euromag-ը` իսպանացի գեղանկարչի օրագիրը բազմաթիվ նկարազարդումներ է պարունակում և հնարավորություն է ընձեռում ներթափանցել սյուրռեալիզմի հիմնադիրներից և լավագույն վարպետներից մեկի գիտակցության մեջ։

 

Օրագիրը Դալին պահում էր այն շրջանում, երբ սիրահարվել էր լավագույն ընկերոջ կնոջն ու գայթակղել նրան:

 

Աճուրդը տեղի կունենա այս ամսվա վերջին՝ Փարիզում: Այն կազմակերպում է Sothebys աճուրդի տունը: Ակնկալվում է որ օրագիրը կվաճառվի 50 000 եվրոյով:

 

Լրահոս

Դիտել ավելին