Կարևոր իրադարձություններ

62-ամյա կինն ինքնակամ հեռացել է դեպքի վայրից, հետո ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվել

26 Ապրիլ, 2016 11:25
62-ամյա կինն ինքնակամ հեռացել է դեպքի վայրից, հետո ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվել

Առավոտյան ժամը 4-ի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոբուսի պայթյունից տուժած ևս մեկ քաղաքացի: Ըստ նախնական տվյալների` 62-ամյա կինը ինքնուրույն հեռացել էր պատահարի վայրից, սակայն հետագայում նրա ինքնազգացողությունը վատացել է: Նա հիվադանոց է տեղափոխվել ծանր վիճակում: Մանրամասները ճշտվում են իրավապահ մարմինների կողմից: Նշենք, որ մյուս 6 տուժածների առողջական վիճակը գտնվում է մասնագետների և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում, ով այս պահին ևս հիվանդանոցում է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: 

 

Լրահոս

Դիտել ավելին