Կարևոր իրադարձություններ

Տեսախցիկները ֆիքսել են ավտոբուսի պայթյունի պահը. Այն տեղի է ունեցել ավտոբուսի աջ մասի երկրորդ նստատեղի մոտ (ֆոտո)

26 Ապրիլ, 2016 10:39
Տեսախցիկները ֆիքսել են ավտոբուսի պայթյունի պահը. Այն տեղի է ունեցել ավտոբուսի աջ մասի երկրորդ նստատեղի մոտ (ֆոտո)

Երեւանի Հալաբյան փողոցում գտնվող տեսախցիկները ֆիքսել են պայթյունի պահը: Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ մասին երկրորդ նստատեղում նստած մարդու մոտ: Այդ մարդու ինքնությունն այս պահին ճշտվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ավտոբուսում եղել է 8 ուղեւոր եւ վարորդը:

Ժամը 23.56-ի դրությամբ կա 7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված  Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:  Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Կա երկու զոհ, որոնց ինքնությունը չի հաղորդվում։

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի եւ Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Դեպքի վայր են ժամանել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Դեպքի վայրում ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը պայթյունի հանգամանքների մասին որեւէ տեղեկատվություն չեն հայտնում։

 

Լրահոս

Դիտել ավելին