Կարևոր իրադարձություններ

Դատավորի դրամական միջոցները ընդամենը տասը օրում հազարապատիկ անգամ աճել են. «Ժողովուրդ»

27 Հոկտեմբեր, 2015 09:44
Դատավորի դրամական միջոցները ընդամենը տասը օրում հազարապատիկ անգամ աճել են. «Ժողովուրդ»

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Սերգեյ Սահանյանի դրամական միջոցները ընդամենը տասը օրում հազարապատիկ անգամ աճել են։ Բանն այն է, որ անցած տարվա դեկտեմբեր 24-իև դատավոր նշանակվելիս նա հայտարարագրել է 26 հազ. դոլար և 12,5 մլն դրամ դրամական միջոց։ Իսկ մի քանի ամսից, երբ ներկայացրել է 2014-ի ամբողջական հայտարարագիրը. նրա դրամական միջոցների չափը փոխվել է։ Պարզվում է` նա անցած տարեսկզբին ունեցել է ոչ թե 26 հազ., այլ 26 մլն 500 հազ. դոլար և 13.750 հազ. դրամ, որը տարեվերջին դարձել է 26 մլն դոլար և 12 մլն 200 հազ. դրամ։

 

Ի դեպ, միլիոնատեր Ս. Սահակյանը, մինչև դատավոր դառնալը, չնչին աշխատավարձ է ստացել՝ նրա ամսական աշխատավարձը կազմել է ընդամենը 42 հազ. դրամ։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը նման չնչին գումարի դիմաց աշխատել է և, ի վերջո, դատավոր է դարձել։ Նա անցած տարի ինչ-որ այլ եկամուտ էլ է ունեցել՝ 1 մլն 234 հազ. դրամի չափով։ Ի դեպ, դատավորի պաշտոնը ստանձնելիս Սահակյանը հայտարարագրել է 4 հողամաս, մեկ անհատական բնակելի տուն, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենա։ Սահակյանի կինը՝ Մարինե Կարապետյանը, ով չի աշխատում, հայտարարագրել է 8 հազ 500 դոլար և 3 մլն 700 հազ. դրամ:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին