Կարևոր իրադարձություններ

Թուրքական մամուլն ավտոբուսի պայթյունը որակավորել է որպես ահաբեկչություն

26 Ապրիլ, 2016 10:28
Թուրքական մամուլն ավտոբուսի պայթյունը որակավորել է որպես ահաբեկչություն

Թուրքական մամուլն անդրադարձել է Երևանում ապրիլի 25-ի ուշ երեկոյան կատարված արտակարգ դեպքին՝ ավտոբուսի պայթյունին: Թրքալեզու մամուլը հիմնականում շեշտը դրել է պայթուցիկի, ահաբեկչության վրա, իսկ ահա քրդական մամուլը հաղորդում է ՀՀ-ի պատկան մարմինների պաշտոնական հաղորդագրությունը: Թուրքական մամուլի, որոշ սյունակագրեր սկսել են պայթյունը որակավորել, որպես ահաբեկչություն, սկսել են արդեն Հայաստանը դիտարկել, որպես վտանգավոր պետություն և այլն: Կարծում եմ բոլորս պետք է զուսպ լինենք մեր խոսքում, քանի որ այս անտեսանելի տիրույթում ևս մեր ամեն քայլին ու խոսքին հետևում են: Հատկանշական է, որ սյունակագրերը իրենց խոսքը հիմնավորում են Փարիզում բնակվող մի հայ օգտատերի թվիթերյան քոմենթով, որտեղ օգտատերը ասում է, որ ահաբեկչություն է և , որ զոհերն ավելի շատ են:

 

Լրահոս

Դիտել ավելին