Կարևոր իրադարձություններ

Հիվանդանոց է տեղափոխվել ավտոբուսի պայթյունից տուժած մեկ քաղաքացի ևս

26 Ապրիլ, 2016 10:25
Հիվանդանոց է տեղափոխվել ավտոբուսի պայթյունից տուժած մեկ քաղաքացի ևս

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքի իր էջում նոր մանրամասներ է հաղորդել Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժածների մասին։

«Առավոտյան ժամը 4-ի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոբուսի պայթյունից տուժած ևս մեկ քաղաքացի: Ըստ նախնական տվյալների` 62-ամյա կինը ինքնուրույն հեռացել էր պատահարի վայրից, սակայն հետագայում նրա ինքնազգացողությունը վատացել է: Նա հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում:

Մանրամասները ճշտվում են իրավապահ մարմինների կողմից: Նշենք, որ մյուս 6 տուժածների առողջական վիճակը գտնում է մասնագետների և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում, ով այս պահին ևս հիվանդանոցում է»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին