Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ը Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից նոր տվյալներ է հրապարակել. կա 2 զոհ, 8 տուժած

26 Ապրիլ, 2016 08:59
ԱԻՆ-ը Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից նոր տվյալներ է հրապարակել. կա 2 զոհ, 8 տուժած

Ապրիլի 26-ի՝ ժամը 04։20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված  Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ 


Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:


Կա 2 զոհ, որոնց ինքնությունները ճշտվում են: 


Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին