Կարևոր իրադարձություններ

Գեղեցկությունն էլ չի փրկում աշխարհը, Հայաստանում` առավել ևս. «Հրապարակ»

27 Հոկտեմբեր, 2015 09:30
Գեղեցկությունն էլ չի փրկում աշխարհը, Հայաստանում` առավել ևս. «Հրապարակ»

Պարզվում է, գեղեցկությունն էլ չի փրկում աշխարհը, Հայաստանում` առավել եւս, քանի որ երեկ Կոմիտասի պողոտայում գտնվող նախկին կարի ֆաբրիկայի 3 հարկանի գեղեցիկ շինությունն էին քանդում։ Այժմ շենքից միայն փոքրիկ ֆասադն է մնացել։ Սպորտդպրոցի հարեւանությամբ գտնվող շենքը քանդելուն լծված աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե ինչ են կառուցելու դրա փոխարեն։ Բնակելի շենք։ Բայց հետաքրքիրն այն է, որ կառույցի «տերը» ՄԱԿ-ն է, որտեղ, աշխատանքային ժամի ավարտի պատճառով, մեր զանգերին պատասխանող չեղավ, որպեսզի պարզեինք, թե ինչ շենք է կառուցվելու: «Երեւի 50 տարուց ավելի այս շենքը կա, սկզբից զինվորականների համար հագուստներ էին կարում, հետո դպրոց էր ծառայում, հիմա էլ քանդում են, Աստված գիտի, թե ինչ են սարքելու», «Բա ի՞նչ՝ գյոզալ շենքը քանդում են, մի հատ անճաշակ էլիտար շենք կսարքեն տեղը»,- ասում էին մոտակայքի բնակիչները։

 

Լրահոս

Դիտել ավելին