Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանն Արա Աբրահամյանի փոխարե՞ն. «Հրապարակ»

26 Ապրիլ, 2016 07:00
Ռուբեն Վարդանյանն Արա Աբրահամյանի փոխարե՞ն. «Հրապարակ»
Իշխանական կուլիսների մի որոշ հատվածում «մե անհանգստություն, մե տագնապ» է տիրում Ռուբեն Վարդանյանի ներկայացրած մի քանի «լայնամասշտաբ» հայտերի առնչությամբ. նախ` «Ավրորան», որպես միջազգային կարգի միջոցառում, սակայն «կուլիսներին» ավելի մեծ անհանգստություն են պատճառել Վարդանյանի բարձրաձայնումները` պաշտոնյաների որդիների բանակում չծառայելու եւ «ատամնաբույժն արեւելյանի» մասին մտքերը, ըստ որի` ինչպե՞ս կարող է ատամնաբույժը Հայաստանում երկու ամսում ավիաուղիներ բացել:
Եվ քանի որ Հայաստանում ոչ միայն «ատամնաբույժը», այլեւ համայնքն է զորավոր՝ «համայնքը նրան չի ներում» եւ փորձում է հասկանալ, թե որտեղից են գալիս Վարդանյանի «քամիները». Սերժ Սարգսյա՞նն է խաղը փոխում, Ռուսաստա՞նն է Արա Աբրահամյանի փոխարեն նոր խաղացող մտցնում, երկուսը միասի՞ն, թե՞ պարզապես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է դրա ետեւում կանգնած` իր մտերիմ Ռուբեն Վարդանյանի միջոցով: Չմոռանանք նաեւ, որ տեւական ժամանակ է, ինչ ՖԲ-ում «Ռ. Վարդանյան` ՀՀ նախագահ» էջն է գործում, ու հիմա իշխանական կուլիսավորներն իրենց ողջ արսենալը բերել են թիվ մեկ պատրաստության վիճակի, նախ` հասկանալու այդ դիլեման, ապաեւ` ամեն ինչ անելու, որպեսզի էմոցիոնալ Վարդանյանը զզվի, հեռանա, «չխառնի» իրենց խաղաքարտերը:

Լրահոս

Դիտել ավելին