Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ՝ պայթյունի վիրավորների և նրանց առողջական վիճակի մասին. ՀՀ ԱՆ

26 Ապրիլ, 2016 01:04
Մանրամասներ՝ պայթյունի վիրավորների և նրանց առողջական վիճակի մասին. ՀՀ ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «Ավտոբուսի պայթյունից տուժածների կյանքի համար պայքարում են բժիշկները:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից 3-ը կին է, 3-ը տղամարդ:

Այս պահին երկուսի՝ 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակն է գնահատվում ծանր, նրանց վիրահատությունն ավարտվել է։ Տուժածներից մեկը հղի կին է, որն անցել համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել են այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ և պտղի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Տուժածները հիմնականում ստացել են բեկորային՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։»

 

Լրահոս

Դիտել ավելին