Կարևոր իրադարձություններ

Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը

26 Ապրիլ, 2016 00:37
Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը

 

 Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess 2016 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:  

 

Այսօր տեղի ունեցած 6-րդ տուրում հայ շախմատիստը սեւերով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ: Կողմերը ոչ-ոքի արդյունքի են համաձայնվել պարտիայի 37-րդ քայլին: Սա Արոնյանի 6-րդ անընդմեջ ոչ-ոքին էր:

 

Այս պարտիայից հետո Արոնյանն ունի 3 միավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին