ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Օբամայի՝ Սիրիա զորքեր ուղարկելու մասին հայտարարությանը:
Պեդկովը նշել, որ ռուս ռազմական կոնտինգենտը Սիրիայում է գտնվում միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ 250 զինվորական կուղարկվի Սիրիա՝ պայքարելու «ԻՊ»-ի դեմ: Սպիտակ տունը հաստատել է տարածված լուրերը: