Կարևոր իրադարձություններ

Չեռնոգորիայի հայերը դատապարտել են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը

26 Ապրիլ, 2016 00:07
Չեռնոգորիայի հայերը դատապարտել են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման և հիշատակի արարողություններ տեղի ունեցան Չեռնոգորիայի մի շարք վայրերում:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելեով. «Ապրիլի 24-ին Գրբալի Սբ Վարվառայի եկեղեցում պատարագ մատուցվեց Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չեռնոգորիայի հայ համայնքի ներկայացուցիչների կողքին հիշատակի արարողություններին մասնակցեցին սերբեր, չեռնոգորցիներ, ռուսներ, ուկրաինացիներ, գերմանացիներ, հրեաներ, հույներ, վրացիներ, բելառուսներ: Ներկա էին սերբ ուղղափառ եկեղեցու, գործարար շրջանակների, զանգվածային լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, այդ թվում, ռուսական «Բալկանյան միջազգային կենտրոնի», Սերբական դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելույթներում համերաշխություն հայտնեցին հայ ժողովրդի հետ:

Կատարվեց հիշատակի մոմավառություն, քարոզի ընթացքում զուգահեռներ անցկացվեցին Օսմանյան Թուրքիայի և այսօրվա Ադրբեջանի վարած քաղաքականության, ինչպես նաև հայ և սերբ ժողովուրդների ճակատագրերի միջև:

Ելույթներ ունեցան Չեռնոգորիայի «Հայկական սփյուռք» կազմակերպության ղեկավար Գուրգեն Զաքոյանը, վարչության անդամ Արթուր Հանեսյանը և ուրիշներ՝ դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

Հիշատակի արարողություն կատարվեց նաև Պրևլակա կղզու Սբ Միքայել հրեշտակապետ վանքում, որի ժամանակ ելույթ ունեցավ «Անի» միության ղեկավար Աննա Պետրոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին