Կարևոր իրադարձություններ

Չինաստանի ընդհանուր պարտքը գերազանցել է ԱՄՆ-ի ընդհանուր պարտքը

25 Ապրիլ, 2016 23:44
Չինաստանի ընդհանուր պարտքը գերազանցել է ԱՄՆ-ի ընդհանուր պարտքը

Չինաստանի ընդհանուր պարտքը շարունակում է աճել ռեկորդային տեմպերով և պատմության մեջ առաջին անգամ հավասարվել է եվրագոտու և ԱՄՆ-ի ցուցանիշներին: Այս մասին գրում է բրիտանական «Financial Times»-ը` հղում անելով սեփական հաշվարկներին:

Ըստ պարբերականի գնահատականների, Չինաստանի ընդհանուր պարտքը հասել է ՀՆԱ-ի 237 տոկոսին: Դրա հետ մեկտեղ Միջազգային հաշվարկների բանկի գնահատականներով, Չինաստանի ընդհանուր պարտքը 2015 թ-ի երրորդ քառորդի արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 249 տոկոսը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է ՀՆԱ-ի 248 տոկոսը, եվրագոտում` 270 տոկոսը:

«Յուրաքանչյուր խոշոր երկիր պետական պարտքի նման խիստ բարձրացումից հետո ունենում է կա՛մ ֆինանսական ճգնաժամ, կա՛մ տնտեսական աճի նվազում»,- նշել է «Goldman Sachs»-ի ավագ ներդրումային ստրատեգ Հա Ջիմինը:

Պետական պարտքի ծավալով առաջին տեղում է Ճապոնիան, որի ընդհանուր պարտքը գնահատվում է ՀՆԱ-ի 379 տոկոսը, իսկ երկրորդ տեղում է Հունաստանը, որի ընդհանուր պարտքը գնահատվում է ՀՆԱ-ի 300 տոկոսը:

Ըստ մասնագետների, Չինաստանը պետք է անհանգստանա ոչ թե պարտքի մեծությունից, այլ նրանից, որ պարտքը կտրուկ է մեծանում:

Լրահոս

Դիտել ավելին