Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տունը 3.4 միլիարդ դոլար կհատկացնի Ռուսաստանի ագրեսիան զսպելու համար

25 Ապրիլ, 2016 23:00
Սպիտակ տունը 3.4 միլիարդ դոլար կհատկացնի Ռուսաստանի ագրեսիան զսպելու համար

Ռուսական ագրեսիան լայնորեն կքննարկվի ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում մշտապես գործող Զինված ուժերի հանձանաժողովի կողմից: 2017 թ-ին Ռուսաստանի զսպման համար կարող է առանձնացվել 3.4 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն` հղում անելով ամերիկյան «The Hill» թերթին:

«Մենք միջոցներ ունենք, որպեսզի զորամասեր տեղակայենք Արևելյան Եվրոպայի տարբեր մասերում: Դա ամենագլխավորն է: Մենք պետք է ներկա լինենք տարածաշրջանում և օգնություն ցուցաբերենք մեր դաշնակիցներին»,- հայտարարարել է հանձնաժողովի բարձրաստիճան անդամներից Ադամ Սմիթը:

2014 թ-ին Ղրիմը իրեն միացնելուց հետո, Ռուսաստանի կողմից Բալթիկ ծովում «վտանգավոր խուսանավումներ» կատարելը ԱՄՆ-ում կրկին օրակարգ է մտցրել այսպես կոչված Եվրոպական աջակցության նախաձեռնությունը («European Reassurance Initiative»), որը կոչված է օգնություն ցուցաբերել Ռուսաստանի գործողություններից անհանգստացած եվրոպական զինվորականներին:

 

Լրահոս

Դիտել ավելին