Կարևոր իրադարձություններ

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպում

25 Ապրիլ, 2016 22:27
Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպում

Երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որը պաշտոնական այցով ժամանել է Բաքու, հայտնում է Trend-ը:

Հանդիպման ժամանակ գոհունակություն է արտահայտվել բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացման առթիվ, որոնք հենվում են երկու երկրների միջև բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերության վրա: Վստահություն է արտահայտվել այն բանում, որ կապերը էլ ավելի կզարգանան:

Նախագահները նշել են ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումի կարևորությունը, որը տեղի է ունենում Բաքվում:

Զրույցի ընթացքում կատարվել է կարծիքների փոխանակում` երկկողմ հարաբերությունների և այլ հարցերի վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին