Կարևոր իրադարձություններ

Ռուս օդաչուի սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացու ցուցմունքները կփոխանցվեն ՌԴ ԱԳՆ

25 Ապրիլ, 2016 22:17
Ռուս օդաչուի սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացու ցուցմունքները կփոխանցվեն ՌԴ ԱԳՆ

Թուրքիայի կողմից խփված ռուսական «Սու-24»-ի օդաչուի սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացի` Ալպարսլան Չելիկի ցուցմունքները կփոխանցվեն Անկարայում ՌԴ-ի դեսպանատուն և Ռուսաստանի ԱԳՆ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն` հղում կատարելով Չելիկի փաստաբան Մուրադ Ուսթյունդագին:

Փաստաբանը ենթադրում է, որ Իզմիրի դատախազությունը Չելիկին չի մեղադրի Պեշկովին սպանելու հարցում:

«Կա ձայնագրություն, թե ինչպես է իմ պաշտպանյալը բղավում, որ չկրակեն օդաչուի ուղղությամբ: Հետևաբար, ինքն անձամբ չէր կարող կրակել»,-ասել է նա:

Դրանից բացի, փաստաբանի խոսքով, ուդաչուի ընկնելու վայրից մինչև այն հատվածը, որտեղ տեսախցիկը նկարահանում էր, 2-3 կմ տարածություն է: Ըստ նրա` չկա որևէ զենք, որը այդ հեռավորության վրա կարող է նպատակային խոցել: Նա հույս է հայտնել, որ փաստաբանը անհրաժեշտ հիմք չի ունենա մեղադրանք ներկայացնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին