Կարևոր իրադարձություններ

Դրոմի Նահանգային Խորհրդի նախագահը Ֆրանսիային ԼՂՀ-ն ճանաչելու կոչ է արել

25 Ապրիլ, 2016 21:24
Դրոմի Նահանգային Խորհրդի նախագահը Ֆրանսիային ԼՂՀ-ն ճանաչելու կոչ է արել

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն ապրիլի 24-ին մասնակցել է Ֆրանսիայի Վալանս և Բուր-լե-Վալանս քաղաքներում տեղի ունեցած Մեծ եղեռնի 101-ամյա տարելիցին նվիրված արարողություններին։ Այս մասին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառումներին ներկա են եղել Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Վալանսի քաղաքապետ և Ռոն-Ալպ Ովերնի մարզային խորհրդի փոխնախագահ Նիկոլա Դարագոնը, Դրոմի Նահանգային Խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Լաբոնը, Դրոմի Մարզպետարանի պետքարտուղար Ֆրեդերիկ Լուազոն, Գիլրան-Գրանժի Սենատոր Քաղաքապետ և հայ-ֆրանսիական բարեկամության խմբի փոխնախագահ Մատյո Դարնոն և այլ քաղաքական գործիչներ։

Բոլոր ելույթ ունեցողներն անընդունելի են համարել և դատապարտել Ադրբեջանի` ի դեմս Ֆրանսիայում իր դեսպան Էլչին Ամիրբայովի՝ Բուր-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուրիեին հղած ծանուցումը, որով Ադրբեջանը սպառնում է Մարլեն Մուրիեին Բուր-լե-Վալանսի և Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի միջև հաստատված համագործակցության կապակցությամբ: Իր հերթին Մարլեն Մուրիեն հայտարարել է, որ չի զիջի Ադրբեջանի սպառնալիքներին։

Իր ելույթում Դրոմի Նահանգային Խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Լաբոնը հրապարակայնորեն հայտարարել է. «ԼՂՀ բնակիչները մեր քույրերն ու եղբայրներն են։ Հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա նշանակում է հարձակվել Դրոմի վրա։ Հարձակվել ԼՂՀ բնակչության վրա նշանակում է հարձակվել Դրոմի բնակչության վրա։ Հարկավոր է, որ Ֆրանսիան վերջապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։

Վալանսի քաղաքապետ և Ռոն-Ալպ Ովերնի մարզային խորհրդի փոխնախագահ Նիկոլա Դարագոնր, ողջունելով Արցախի ժողովրդին, նշել է, որ վերջիններս օրինական կերպով ձգտում են ապրել իրենց հողի վրա և ունեն ինքնորոշման իրավունք»։

 

Լրահոս

Դիտել ավելին