Կարևոր իրադարձություններ

Էրդողանի մասին սկանդալային ոտանավորի հեղինակը կվերադառնա աշխատանքի

25 Ապրիլ, 2016 21:09
Էրդողանի մասին սկանդալային ոտանավորի հեղինակը կվերադառնա աշխատանքի

Հեռուստահաղորդավար Յան Բեմերմանը, որը կասկածվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու մեջ, ZDF հեռուստաալիքի եթեր կվերադառնա մայիսի 12-ին, հայտնում է RIA Nօvօsti-ն:

Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է երգիծաբանը՝ իր Neo Magazin Royalе հաղորդումը ZDFneo հեռուստաալիքով կցուցադրեն մայիսի 12-ին, իսկ մայիսի 14-ի գիշերը այն կկրկնվի ZDF-ի եթերում:

Ապրիլի սկզբին Բեմերմանը ժամանակավոր արձակուրդ է վերցրել, խոստանալով «շրջագայություն կատարել Հյուսիսային Կորեայում, որպեսզի մի անգամ ևս պարզի ստեղծագործության և մամուլի ազատության հարցը»:

Բեմերմանը մարտի 31-ին Neo Magazin Royalе երգիծական հաղորդման եթերում ոտանավոր է կարդացել Էրդողանի հասցեին: Այնտեղ հեղինակը Թուրքիայի նախագահին վերագրել է սեռական այլասերվածություն և հանցագործություններ ազգային փոքրամասնությունների և ընդդիմության նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին