Կարևոր իրադարձություններ

Մեզ անհրաժեշտ է ուժեղ և միասնական Եվրոպա. Օբամա

25 Ապրիլ, 2016 21:54
Մեզ անհրաժեշտ է ուժեղ և միասնական Եվրոպա. Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ուժեղ և միասնական Եվրոպան անհրաժեշտ է միջազգային աշխարհակարգի համար: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:

Ելույթ ունենալով Հաննովերում բացված «Hanover Messe» միջազգային արդյունաբերական տոնավաճառին` Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-պետությունները պետք է հավասար բաժին վճարեն դաշինքի ֆինանսավորման համար: Նա նաև նշել է, որ Եվրոպան նորագույն ժամանակաշրջանի ամենախոշոր քաղաքական ուժն է:

«ԱՄՆ-ը և ամբողջ աշխարհը ուժեղ, բարգավաճող, ժողովրդավարական և միացյալ Եվրոպայի կարիքն ունեն: Մեզ անհրաժեշտ է ուժեղ Եվրոպա, որը կարող է հավաքական անվտանգության ապահովման գործը կիսել մեզ հետ: Չնայած եվրոպական պետություններն արդեն իսկ զգալի ներդրում են ունեցել «ԻՊ»-ի դեմ պայքարում, սակայն Եվրոպան և ՆԱՏՕ-ն ավելին կարող են անել»,- նշել է Օբաման:

 

Լրահոս

Դիտել ավելին