Կարևոր իրադարձություններ

Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով երկու հայ է զոհվել

25 Ապրիլ, 2016 20:13
Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով երկու հայ է զոհվել

 Սիրիայի ընդդիմադիր տարբեր զինված խմբավորումների կողմից ապրիլի 25-ին Հալեպի տարբեր շրջաններ ենթարկվել են ինտենսիվ հրթիռակոծումների:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հալեպի Գանձասար պարբերականը, հատկապես տուժել է Հալեպի Սուլեյմանիե թաղամասը:

 

Ըստ թերթին փոխանցված տեղեկությունների` կան մարդկային զոհեր, հասցվել է մեծ մասշտաբի նյութական վնաս: Զոհերի թվում կան երկու հայեր, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ: Վիրավորների թվում ևս կան երեք հայեր:

 

Լրահոս

Դիտել ավելին