Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին հայտնել է Վրաստան վերադառնալու պայմանների մասին

25 Ապրիլ, 2016 20:38
Սաակաշվիլին հայտնել է Վրաստան վերադառնալու պայմանների մասին

Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին վստահ է, որ իր նախկին կուսակցությունը կհաղթի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան:

Սաակաշվիլիի խոսքով՝ ինքն ամբիցիաներ չունի և պատրաստ է հաղթող կուսակցությանն օգնել հեղափոխություն կատարել:

«Ներկա պահին երկու ուժ կա, որոնցից մեկը կապված է Իվանաշվիլիի հետ, երկրորդը՝ իմ»,-ասել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին նաև նշել է որ չի պատրաստվում ամբողջությամբ լքել Ուկրաինան:

 

Լրահոս

Դիտել ավելին