Կարևոր իրադարձություններ

Գերմանիան Թուրքիայում իր օդուժի համար բազա կկառուցի

25 Ապրիլ, 2016 20:06
Գերմանիան Թուրքիայում իր օդուժի համար բազա կկառուցի

Գերմանիայի կառավարությունը նախատեսում է Թուրքիայում բազա կառուցել իր «Tornado» հետախուզական և լիցքավորող ինքնաթիռների համար, որոնք մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարին: Այս մասին գրում է «Der Spiegel»-ը:

Օդային բազան կտեղակայվի Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիքի բազայի մոտ, որն այժմ օգտագործվում է գերմանական զինվորականների կողմից:

Այն կունենա ամառային դաշտ, զորանոց, պոլիգոն, ինչպես նաև հանգստի կենտրոն: Բազայի կառուցման համար Գերմանիան կծախսի 65 միլիոն եվրո: 

 

Լրահոս

Դիտել ավելին