Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիան հավանություն է տվել նավթային կախվածությունից ազատվելու պլանին

25 Ապրիլ, 2016 18:52
Սաուդյան Արաբիան հավանություն է տվել նավթային կախվածությունից ազատվելու պլանին

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հավանություն են տվել տնտեսական բարեփոխումների ծրագրին, որը պետք է երկրին օգնի ձերբազատվել նավթի եկամուտների կախվածությունից՝ հայտնում է BBC-ն:

Պլանն ստացել է Saudi Vision 2030 անվանումը: Այն իրենից ներկայացնում է առաջիկա տարիներին այն գործողությունների ծրագիրը, որոնք կօգնեն դիվերսիֆիկացնելու երկրի տնտեսությունը:

Ծրագիրը ենթադրում է 2 տրլն դոլար գումարի սուվերեն ֆոնդի ստեղծում՝ հայտնել է երկրի գահաժառանգ արքայազն Մուհամադ իբն Սալմանը: Պլանը նաև նախատեսում է մասնավորեցման իրականացում, սուբսիդիաների կրճատում և Aramco պետական նավթընկերության 5 տոկոսի վաճառք, որից հասույթը կուղղվի ֆոնդի ստեղծմանը: Ինչպես Մուհամադ իբն Սալմանը պատմել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, սուվերեն ֆոնդի ստեղծումը կոչված է նավթի խոշորագույն արտահանողին վերածել գլոբալ ներդրումային տերության:

Սալմանի խոսքով՝ մինչև 2020 թվականը Սաուդյան Արաբիայի տնտեսությունն ընդհանրապես կախված չի լինի նավթից: Այժմ երկիրն իր եկամուտների մոտավորապես 80 տոկոսն ստանում է ռեսուրսի վաճառքից: Սաուդյան Արաբիան, ինչպես մյուս նավթ արտադրող երկրները, լրջորեն տուժել է նավթի գների անկումից:

 

Լրահոս

Դիտել ավելին