Կարևոր իրադարձություններ

Սիրիական ստորաբաժանումները Հալեպ են տեղափոխվել ռուսական նորագույն զրահափոխադրիչներով

25 Ապրիլ, 2016 18:45
Սիրիական ստորաբաժանումները Հալեպ են տեղափոխվել ռուսական նորագույն զրահափոխադրիչներով

Սիրիական բանակի հրամանատարությունը Հալեպի նահանգում հարձակողական գործողություններին նախապատրաստվելու ընթացքում այնտեղ Է տեղափոխում ստորաբաժանումներ, որոնց սպառազինությունը համալրված Է ռուսական արտադրության նորագույն ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով: Այդ մասին ապրիլի 25-ին հայտնել Է «Ֆարս» իրանական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի զինվորական աղբյուրներ:

«Սիրիական բանակի ստորաբաժանումները, որոնց սպառազինության մեջ կան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, Հալեպ են փոխադրվել Լաթաքիայից»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը լուսաբանված Է համապատասխան ֆոտոնյութերով:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին սիրիական բանակի մի շարք ստորաբաժանումների զինանոցում ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հայտնվելու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին