Կարևոր իրադարձություններ

Քրդերը նախազգուշացրել են Անկարային, որ ազատության համար պայքարը երկար է տևելու

25 Ապրիլ, 2016 18:37
Քրդերը նախազգուշացրել են Անկարային, որ ազատության համար պայքարը երկար է տևելու


Քրդական աշխատավորական կուսակցությունից քրդերը սպառնում են թուրքական իշխանություններին ընդլայնել մարտական  գործողությունները, քանի որ Անկարան ստիպում է նրանց հանձնվել:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է ՔԱԿ-ի առաջնորդ Ջեմալ Բայիկը:

«Քրդերը կպաշտպանվեն մինչև վերջ, մինչև Թուրքիան չփոխի իր մոտեցումը: Իհարկե, ՔԱԿ-ը կսրի ռազմական գործողությունները»,- ասել է Բայիկը: Նա նշել է, որ պատերազմի սրմանը տանում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները:

Իր հերթին՝ Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը բացառել է ՔԱԿ-ի հետ բանակցությունները՝ նշելով, որ ՔԱԿ-ը փորձում է «ստեղծել Թուրքիայում առանձին պետություն»:

Միևնույն ժամանակ քրդերի առաջնորդը հերքել է Չևիկի հայտարարությունը՝ պնդելով, որ կազմակերպությունը չի ցանկանում առանձնանալ պետությունից:

Հիշեցնենք, որ Թուրքիան հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում հիմնականում քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին