Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը Մարտակերտի շրջանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

25 Ապրիլ, 2016 18:29
Բակո Սահակյանը Մարտակերտի շրջանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին այցելել է Մարտակերտի շրջան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը և Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:

 

Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

 

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանը,  մի խումբ կամավորականներ, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Դիտել ավելին