Կարևոր իրադարձություններ

Հայաստանը եւ Վրաստանը սահմանային ներկայացուցիչներ կպահեն

08 Հոկտեմբեր, 2015 18:38
Հայաստանը եւ Վրաստանը սահմանային ներկայացուցիչներ կպահեն

Հայաստանը եւ Վրաստանը իրար երկրներում սահմանային ներկայացուցիչների հաստատություն կհիմնեն։ Համապատասխան միջպետական համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել հոկտեմբերի 8-ին Կառավարության նիստին։

Ինչպես հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը, ներկայացուցիչները տեղեկություններ կփոխանակեն սահմանի անօրինական խախտման վերաբերյալ, ինչպես նաեւ միջոցներ ձեռք կառնեն նման միջադեպերի կանխարգելման ուղղությամբ՝ իրար զգուշացնելով արտասահմանային հրդեհների, համաճարակների, անասունների հիվանդության համաճարակների եւ այլ տարերային աղետների վտանգի մասին, ինչպես նաեւ սահմանային գոտիներում տնտեսական գործունեության վերահսկողություն կիրականացնեն ոլորտային պետական մարմինների հետ միասին։

 

Լրահոս

Դիտել ավելին