Կարևոր իրադարձություններ

Ապագային պետք է նայել բարեկամության ու համատեղ հեռանկարների դիրքերից. Էրդողանի խոսնակը՝ Հայոց ցեղասպանության մասին

25 Ապրիլ, 2016 18:28
Ապագային պետք է նայել բարեկամության ու համատեղ հեռանկարների դիրքերից. Էրդողանի խոսնակը՝ Հայոց ցեղասպանության մասին

Haber Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը նախագահական նստավայրում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին.

«Ոմանք ցեղասպանության մասին իրենց պնդումներով, ցեղասպանության մասին կեղծիքներով ցանկանում են միմյանց դեմ հանել հայերին ու թուրքերին՝ դրանով իսկ ցանկանալով քաղաքական օգուտներ քաղել:

Սակայն մենք շարունակում ենք դեմ արտահայտվել դրան՝ չնայած երեկ Երևանում Թուրքիաի դրոշի հանդեպ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքին, և շեշտը դնելու ենք նույն ցավը կիսելու, մեր ընդհանուր եղբայրության վրա:

Հուսով ենք, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ցավերն արդեն հետևում են մնացել և ապագային պետք է նայել բարեկամության ու համատեղ հեռանկարների դիրքերից»:

 

Լրահոս

Դիտել ավելին