Կարևոր իրադարձություններ

Ես Հայաստան այցելած Թուրքիայի առաջին նախագահն եմ. Աբդուլլահ Գյուլ

25 Ապրիլ, 2016 18:27
Ես Հայաստան այցելած Թուրքիայի առաջին նախագահն եմ. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Aktif Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ (2007-2014 թվականներ) նախագահ Աբդուլլահ Գյուլը Al Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին.

«Ես Հայաստան այցելած (Թուրքիայի) առաջին նախագահն եմ: Ես Հայաստանի նախագահ Սարգսյանին հրավիրեցի Թուրքիա: Ես կարծում էի, որ այն ժամանակ մարզական գործոնի ակտիվացումը կարող է օգտակար լինել երկու երկրների միջև դիվանագիտական լուծում գտնելու համար:

Ժնևում արձանագրությունների ստորագրումից հետո նոր փուլ թևակոխեցինք, սակայն դժբախատաբար արձանագրությունների պահանջներն այդպես էլ կյանքի չկոչվեցին»:

 

Լրահոս

Դիտել ավելին