Կարևոր իրադարձություններ

Համացանցում զգալիորեն պակասել է պրոպագանդան հաջակցություն ԴԱԻՇ-ի. ԱՄՆ Պետդեպ

25 Ապրիլ, 2016 18:07
Համացանցում զգալիորեն պակասել է պրոպագանդան հաջակցություն ԴԱԻՇ-ի. ԱՄՆ Պետդեպ

Համացանցում ԴԱԻՇ-ի դեմ պրոպագանդա զգալիորեն ավելի շատ է հրապարակվում, քան հաջակցություն դրա: TASS-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղարի հրապարակային դիվանագիտության հարցերով տեղակալ Ռիչարդ Սթենգելը լրագրողներին հայտնել է, որ իրավիճակն այդ ոլորտում շարունակում է փոխվել դեպի լավը:

«ԴԱԻՇ-ի դեմ տեղեկությունները զգալիորեն շատացել են, հատկապես մեկուկես տարի առաջ եղածի համեմատ»,- ասել է դիվանագետը: «Վիճակագրության համաձայն՝ ԴԱԻՇ-ի դեմ նյութեր հրապարակվում են 6 անգամ ավելի հաճախ, քան հաջակցություն խմբավորման»,- հավելել է նա:

Սթենգելը նաև նշել է, որ համացանցում ծայրահեղականների պրոպագանդայի առյուծի բաժինը ջնջվում է, իսկ սոցցանցերն այդ հարցում աջակցում են: «Տեղեկատվական տիրությում ահաբեկիչները պարտվում են, ինչպես մարտի դաշտում»,- ասել է դիվանագետը:

 

Լրահոս

Դիտել ավելին