Կարևոր իրադարձություններ

Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող անձինք կենթարկվեն դատահոգեբուժական փորձաքննության

25 Ապրիլ, 2016 17:35
Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող անձինք կենթարկվեն դատահոգեբուժական փորձաքննության

ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն հասարակական գործիչ փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող Արթուր Միհրանյանին տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան:

Լուրի իսկությունը ճշտելու համար Shabat.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ քննչական կոմիտեին, որտեղից պատասխանեցին.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում շարունակվում է Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարցուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով պարզվել է կատարված հանցագործության եղանակը, առերևույթ հանցագործություն կատարած անցձանց ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

 Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Միհրանյանին և Գ.Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն՝ կազմակերպված խմբի կողմից՝ շահադիտական դրդումներով):

 Նախաքննության ընթացքում տվյալներ ձեռք չեն բերվել՝ նշված երկու մեղադրյալներից որևէ մեկի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու վերաբերյալ:

 Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու, բազմակողմանի, օբյեկտիբ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով շարունակվում են իրականացվել տարբեր քննչական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատակենսաբանական, դատահոգեբուժական:

 Մեղադրյալ Միհրանյանի նկատմամբ նշանակված ստացիոնար փորձաքննությունն իրականացնելու նպատակով՝ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրան 2016թ.-ի ապրիլի 26-ից ժամանակավորապես ՀՀ ԱՆ Նուբարաշեն հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժին տեղավորելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Ի կատարումն դատարանի որոշման՝ մեղադրյալն ապրիլի 26-ին կտեղափոխվի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժին՝ մինչև փորձաքննության ավարտը:

 Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել նաև քրեական գործով մյուս մեղադրյալի՝ Գ. Զոհրաբյանի նկատմամբ, ում ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժին ժամանակավորապես տեղափոխելու վերաբերյալ միջնորդություն դատարան առայժմ չի ներկայացվել. Նման միջնորդություն կհարուցվի՝ Միհրանյանի նկատմամբ նշված բաժնում հետազոտություններն ավարտվելուց և նրան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց հետո»: 

 

Լրահոս

Դիտել ավելին