Կարևոր իրադարձություններ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի ուշագրավ դեպքերը (բացառիկ լուսանկարներ)

05 Մարտ, 2017 11:32
Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի ուշագրավ դեպքերը (բացառիկ լուսանկարներ)

Վազգենը տոլմա էր սիրում, հատկապես իմ սարքած տոլմեն, որտեղ էլ ուտեր, ասում էր, իմ մոր տոլմեն չէ…

 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին, հենց այս օրը Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվեցին շատերը: Նրանց թվում էր սպարապետ, այդ տարիներին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ  պատգամավորներ և մի շարք քաղաքական գործիչներ:

Shabat.am-ն անդրադարձել է սպարապետ Վազգեն Սարգյանի կյանքի ուշագրավ մի քանի դեպքերին:

Սպարապետը մի առիթով ասել էր. «Բոլորը ինձ ճանաչում են, որպես մորուքով, խիստ ու ջղայն,- հարցրել էին ինչու՞ չեք փոխվում, սպարապետը պատասխանել էր,- ես արտիստ չեմ, ինչպե՞ս փոխվեմ, ես չեմ կարող համ ճառ ասել, համ զանգ կախել, այդպես չի լինի»:

 Ջղայն Վազգենը միևնույն ժամանակ եղել է շատ բարի, դրա հետ մեկտեղ եղել է նաև լիդեր, մեկ վարկյանում կարողացել է իր շուրջը հավաքել բոլորին, թե՛ դպրոցական, թե՛ ուսանողական տարիներին: Ընկերների հարցում շատ ուշադիր է եղել, կարծես հաշտեցման, խաղաղության աղավնի լիներ:

 «Կնոջ իդեալ չունեմ հենց ձևավորվի կամուսնանամ»,- ասել էր այն Վազգենը, ով բավականին ուշադիր էր եղել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ: Վազգենի մայրը՝ Գրետա մայրիկը պատմում է, որ մի անգամ ապրիլի 7-ին, երբ եկել էր հայրենի Արարատը, մեքենայից իջել էր և հարևանի հարսներին ու աղջիկներին ծաղիկներ՝ մանուշակներ, ձնծաղիկներ բաժանելով հասել էր տուն:

 

«Կարոտում եմ հայրենի Արարատը, կարոտում եմ բոլորին, սիրում եմ եղբորս տղային, նա էլ ինձ է սիրում»:Սպարապետի եղբոր որդին՝ Կառլեն Սարգսյանը, ով այսօր արդեն հասուն տղամարդ է, կարոտով է հիշում իր և հորեղբոր զրույցները. «Վազգեն Սարգսյան անունը միշտ իմ մտքում է, անգամ երազներումս… Ես փոքր եմ եղել և երևի թե այդքան լուրջ  թեմաների մասին Վազգենի հետ չեմ զրուցել, հիմնականում խոսել ենք սպորտից, լավ սովորելուց, խելացի և ուժեղ լինելուց: Նա ինձ համար իդեալ է, երևի ինձ նման շատերը կցանկանան նմանվել Վազգենին»:

«Ամենաշատը Վազգենը տոլմա էր սիրում, հատկապես իմ սարքած տոլմեն, ,- ասում է Գրետա մայրիկը,- որտեղ էլ ուտեր, ասում էր իմ մոր տոլմեն չի: Սիրում էր հատկապես կաղամբովը, կարմիր լոբի էլ էր սիրում: Երբ ուզում էինք սոխը դանակով կտրեինք, ասում էր չէ, չէ դանակով մի կտրի, ձեռքով ջարդի, որ համով լինի »:

 «Մարդասեր էր Վազգենը, սիրում էր թեյը բալի կամ ծիրանի մուրաբայով խմել, հաց ու պանիր էլ դնեինք մեր տանը երգ ու պար էր: Վազգենը գնաց, երգ ու պարն էլ իր հետ տարավ »,- ցավով նշում է Գրետա մայրիկը:

 16 տարի է անցել ոճրագործությունից, ենթադրյալ մեղավորները՝ Նաիրի Հունանյանն ու իր խումբը, ովքեր կատարել էին ահաբեկչությունը, այժմ ճախերի ետում կրում են իրենց պատիժը: 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին