Կարևոր իրադարձություններ

475.000 դրամ՝ հեռախոսների գնման համար. ԱՎԾ-ի վատնած գումարները

25 Ապրիլ, 2016 19:05
475.000 դրամ՝ հեռախոսների գնման համար. ԱՎԾ-ի վատնած գումարները

Shabat.am-ը շարունակում է ուսումնասիրել պաշտոնական փաստաթղթերը:  Այս անգամ անդրադարձել ենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված գնումներին:

 Պետական այս կառույցը մարտի 22-ին կնքված պայմագրի համաձայն ձեռք է բերել հեռախոսային սարքեր: Քանակը՝ 19 հատ, մեկ հատի համար վճարել է 25.000 դրամ, ընդհանուր գինը կազմել է 475.000 դրամ:

 Մեկ այլ փաստաթղթից տեղեկանում ենք, որ գրենական պիտույքների ձեռք բերման համար կառույցը վճարել է 300,000դրամ:

 Երկու տեսակի նոթատետր՝ 250 և 300 դրամ արժողությամբ, քանակը ՝ 110 և 450 հատ, որի համար վճարվել է 75,000 դրամ և 49500 դրամ, օրագիր և ամենօրյա նշումների տետր 1600 դրամ, ձեռք է բերվել 35 հատ,

գրասենյակային գրքի համար վճարվել է 48,000դրամ, ամրակ փոքր` 19,500 դրամ, քանոն 40,000 դրամ, սեղմակ՝ 6000 դրամ,  400 դրամ արժողությամբ մկրատ: Ընդհանուր գինը կազմել է 300,000 դրամ: 

 

Լրահոս

Դիտել ավելին