Կարևոր իրադարձություններ

Պակիստանում քաղցրավենիքի թունավորումից մահացել է առնվազն 23 մարդ

25 Ապրիլ, 2016 16:37
Պակիստանում քաղցրավենիքի թունավորումից մահացել է առնվազն 23 մարդ

Պակիստանում հրուշակեղենի թունավորումից մահացել է առնվազն 23 մարդ, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են: Ինչպես ենթադրվում է, դրանք կարող էին պարունակել թունաքիմիկատներ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իշխանություններին:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 17-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն երկուշաբթի: Այդ օրը Փենջաբ նահանգի բնակիչ Ումար Հայաթը քաղցրավենիք է գնել ընտանեկան հանդիսության համար: Այդ քաղցրավենիքի օգտագործումից հետո 10 մարդ մահացել է:

«Քաղցրավենիքի օգտագործումից մահացածների թիվն աճել է՝ հասնելով 23-ի, ևս 52 մարդ բուժվում են տարբեր հիվանդանոցներում»,- երկուշաբթի գործակալությանը հայտնել է տեղացի ոստիկան Մունիր Ահմեդը:

 

Լրահոս

Դիտել ավելին