Կարևոր իրադարձություններ

Էրդողանի ներկայացուցիչը ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամություն է հայտնել

25 Ապրիլ, 2016 16:34
Էրդողանի ներկայացուցիչը ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամություն է հայտնել

Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են՝ դրանք զոհաբերելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ռուս-թուրքական հարաբերությունները չափազանց կարևոր են, որպեսզի դրանք կարելի լինի զոհաբերել։ Հույս ունեմ՝ կարվեն նոր քայլեր՝ հարաբերությունների բարելավման համար, մենք պատրաստ ենք դրանց»,- ասել է նա։

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սկսեցին ճգնաժամ ապրել այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը սիրիական սահմանի մոտ խոցեց ռուսական «Սու-24» ռմբակոծիչը։

 

Լրահոս

Դիտել ավելին