Կարևոր իրադարձություններ

YouTube-ում տեղադրված փորձը կրկնելու հետևանքով ամերիկացի դեռահաս է մահացել

25 Ապրիլ, 2016 16:17
YouTube-ում տեղադրված փորձը կրկնելու հետևանքով ամերիկացի դեռահաս է մահացել

ԱՄՆ Օհայո նահանգից դեռահասը մահացել է էլեկտրական հոսանքի հարվածից՝ փորձելով կրկնել գիտական փորձը, որը YouTube-ում է տեսել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Տղայի ծնողները նրան հայտնաբերել են ավտոտնակում և շտապօգնություն կանչել: Հիվանդանոցում, սակայն, բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Ոստիկանության ներկայացուցիչ Ջարեդ Օլիվերը ABC News-ին ասել է, որ փորձը չի եղել դպրոցական առաջադրանքի մաս: Դեռահասն այն կատարել է բացառապես սեփական նախաձեռնությամբ: Ավտոտնակում ոստիկանությունը հայտնաբերել է «Իակովի սանդուղք» կոչվող փորձի համար սարքավորում: Այդ փորձի ժամանակ շատ բարձր լարում է առաջանում:

YouTube-ում շատ տեսանյութեր կան, որոնցում պատմվում է, թե ինչպես կատարել այդ փորձը: Այն մասին. որ փորձի արդյունքում առաջացող լարումը կարող է մարդ սպանել՝ զգուշացվում է է ոչ բոլոր հոլովակներում:

Ավելին՝ փորձի համար սարքավորումը կարող է հեշտությամբ ձեռք բերել նույնիսկ դեռահասը:

«Իակովի սանդուղքի» փորձում երկու ուղիղ էլեկտրոդների միջև վառված էլեկտրական աղեղը վեր է բարձրանում ի հաշիվ այն բանի, որ դրանում տաքացած գազն օդից թեթև է: Վերև հասնելուց հետո այն մարում է, իսկ հիմքի մոտ նոր աղեղ է վառվում:

 

Լրահոս

Դիտել ավելին